ԷՋԸ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...
«ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ» շարքից
ԻՄ ՅԱՍԱՄԱՆԻՆ
Ձեր այգուց արդեն գարունն անցել է,
Ծաղկաթերթերն է թափում քամին,
Ավա՜ղ, թառամել ու ծերացել է
Մեր սիրո ծաղկած յասամանին:
Բայց դու գարունը քո մեջ պահել ես,
Գույներով պայծառ ու կենդանի,
Դու միշտ ծաղկած ես ու միշտ ջահել ես
Իմ սրտի բուրող յասամանի:
1960թ.
Ակնարկեց պատանին իր սերը,
Դողաց քնքուշ ձայնն աղջկա.
-Քանի կան ուսումն ու դասերը,
Այդ հարցին ժամանակ չկա...
Գիշերը կարճ ու անուշ է,
Զրույցը տևում է երկար,
Աղջիկը չի ասում թե՝ ուշ է,
Իսկ չէ՞ որ ժամանակ չկար...Մի սեր կա, մի սեր կրծքիս տակ,
Հարատև, լռակյաց ու անքուն,
Ես եմ լոկ ձևանում անգիտակ,
Կատակի խոսքերով քողարկում:
Ախ, լիներ մի ազատ հեռաստան,
Ուր չկա բամբասող արահետ,
Թևավոր, բախտավոր ինձ զգամ,
Իմ կարոտ, վարանոտ սիրո հետ:Հուշեր կան, որոնց ջնջում է նորը,
Բայց քու անունը մնում է դեռ,
Ուրիշով տարված՝չզգացի խորը
Քո մտերմությունն անկեղծ ու ջերմ:
Թվում էր՝ լավն է ինձ անծանոթը,
Ես նրան էի սեր խոստանում,
Ինչ իմանայի, թե վարդն ինձ մոտ է,
Ես այն փնտրում եմ տափաստանում:
Մայրամուտ է, երկինքն անամպ,
Երկու թիթեռ՝ սիրող զույգեր,
Իջել ծաղկին, երանությամբ
Վայելում են գգվանք ու սեր:
Իրար գրկում՝ անխոս, անձայն,
Հոլովում են տխուր մի հարց.
-Մեր օրն այս ե՞րբ իրիկնացավ,
Մեր օրն այս ե՞րբ թռավ գնաց...
Ես ու դու արդեն առաջվանը չենք,
Որ թեթև առվի վրայով թռչենք,
Ինչ քաղցրություն կա սրտամոտ ու
թանկ՝
Առել է հիմա հուշի կերպարանք,
Կրակամայր է՝ անթեղած հոգում,
Հենց որ խառնում ենք,
Կայծ է արձակում...
Անդունդ է ահավոր,
Անկումը՝սրընթաց.
-Այդ ո՞վ է կամավոր,
Կամրջից նետվում ցած:
-Մեր միջի այն խորթը,
Որ մեզ չէր հավանում,
Ասում է անցորդը՝
Չարամիտ,անանուն...
Չարիքի զարթոնք, աղետի տարափ,
Արարող ոգու ուժերի հյուծում,
Խիղճն ու հավատը ՝ հոգեդարձ կարապ,
Հին ու նոր դարի սահմանագծում:
Մեր շուրջը՝ որբեր,հառաչ խլաձայն,
Թշվառ բազմություն, արտագաղթ ու սով,
Գնում ենք՝ընկած մի խավար կածան,
Արևոտ ուղի գտնելոու հույսով,
Խաբվա՞ծ ենք նորից , գրողը տանի,
Ի՞նչ կտա մերժված հնի այցը նոր,
Մեր երկիրը շեն մատնել թալանի,
Բռնել ենք ընթացքն այս խենթացնող...
6. 04. 99
6. 04. 99
***
Անչափ երկարեց գիշերն այս խավար,
Երբ լուսաբաց ենք տենչում հուսավառ:
Մենք, որ ունեինք արդար մի պահանջ,
Ելանք պայքարի՝ կռվով աննահանջ,
Մարտը շահեցինք,հետո ի՞նչ արինք,
Հետոն դարձրինք մահացու չարիք,
Ինչի՞ է նման մեր քաշած օրը,
Ոչ հինն էր մի բան, ոչ էլ՝ այս նորը:
Տերերն ուրացան խոստում ու երդում,
Անգործ-անճարի կաշին են քերթում:
Մի՞թե պատրանք է՝ մտքի հորինած,
Ազատ ու անկախ երկիրն օրինաց:
Ճակատագրի հեգնանք է թունոտ,
Որ մարդ ունենա առողջ ձեռ ու ոտ,
Եռանդով լցված՝ աշխատել ջանա,
Բայց գործ չգտնի , նստի, մնջանա,
Նստի ողջ տարին, նայի չորս պատին՝
Քաշված ու մաշված, անհույս- անպատիվ:
Ու՞մ մտքով կանցներ, ո՞վ էր հավատում,
Որ կհայտնվենք չոր անապատում՝
Շշմած- շփոթված, ծարավ, անոթի՝
Նման Մովսեսի տարաբախտ հոտի:
Կամ ազգերն անջատ կխփեն վրան,
Ոչ առաջվա պես սիրով՝ դուռ- դռան,
Կապրեն խռովխեթ՝ իրարից սառած,
Անգործության մեծ այս համատարած:
***
Եկ վայելենք գինին կարմիր,
Հյութն անապակ հայոց վազի,
Ցանկանք իրար առողջ մարմին՝
Հոգով մաքուր և անբասիր.
Հասնենք իրար ամեն ինչում,
Միշտ մարդ մնանք մարդամիջում:
8.01.09թ.
***
-Տաք է տեղդ, կուշտ ես իմ շուն,
Էլ չես հաչում, վրա քշում՝
Օտար մարդուն, անգամ գողին,
Սառն ես նայում քեզ պահողին:
Շունն սկսեց պոչը շարժել.
-Ների'ր, տե'ր իմ , քեզ եմ քաշել:
***
Եկ վայելենք գինին կարմիր,
Հյութն անապակ հայոց վազի,
Ցանկանք իրար առողջ մարմին՝
Հոգով մաքուր և անբասիր.
Հասնենք իրար ամեն ինչում,
Միշտ մարդ մնանք մարդամիջում:
8.01.09թ.
***
-Տաք է տեղդ, կուշտ ես իմ շուն,
Էլ չես հաչում, վրա քշում՝
Օտար մարդուն, անգամ գողին,
Սառն ես նայում քեզ պահողին:
Շունն սկսեց պոչը շարժել.
-Ների'ր, տե'ր իմ , քեզ եմ քաշել:
***
Կայծակը խփեց սալկուտի վրա,
Ահուդող իջավ արտուտի վրա,
Արտը ծանրացավ ու փռվեց գետնին՝
Անձրևախառը կարկուտի վրա:
Պտղաթափ եղան ծառերը այգու,
Ահուդող իջավ արտուտի վրա,
Արտը ծանրացավ ու փռվեց գետնին՝
Անձրևախառը կարկուտի վրա:
Պտղաթափ եղան ծառերը այգու,
Ջրախեղդ եղան բույսերը մարգում,
Տերն էլ աղոթեց ծագող արևին,
Հույսը՝ կթանի, կալ- կուտի վրա:
..
Комментариев нет:
Отправить комментарий