Արտաշես Յավրյանը (Յավրիյան) ծնվել է 1932 թ օգոստոսի 28-ին Գանձակի գավառի Փիփ գյուղում ( այժմ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղում): Միջնակարգ կրթությունը ստացել է Գանձակում (նախկին՝ Կիրովաբադում):
1954թ. Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը
և աշխատանքի անցել Կոտայքի շրջանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1958 թվականից ի վեր աշխատել է որպես լրագրող:
1976 թվականից աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում: Ստեղծագործել է , թարգմանել, մշակել: Զբաղվել բանահյուսության ուսումնասիրությամբ,ինչը եղել է նրա ողջ կյանքի տարերքը:Նրա երկար տարիների աշխատանքի պսակը,իհարկե, «Սասնա Դյուցազունքն» է:
Մահացել է 2009թվականի հունիսի 30-ին:ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ
PS:
Նրա մահից հետո թվում է , թե հեռացավ վերջին մոհիկաններից մեկը մտավորականության այն սերնդի, որ իր ողջ կյանքն ապրեց համեստ, և բիբլիական մաքրությամբ:Դա կարող է վկայել յուրաքանչյուրը, ով ճանաչում է նրան:
Այս կայքը իմ երկխոսությունն է հայրիկիս հետ: Ես միշտ նրան հիշում եմ խոշորացույցով գիրք կարդալիս. նա տեսողության լուրջ խնդիր ուներ և խոշորացույցը նրա ողջ կյանքի, աշխատանքի անբաժանելի և անփոխարինելի ընկերն էր.
Աչքեր ունեմ, լույս չկա,
Դեղ-դարմանի հույս չկա,
Հենց ցավի եմ տիրացել,
Որ իմ սրտից դուրս չի գա:
Ես դպրոցական հասակում,երբեմն, իմ խելքով փորձում էի նրան օգնել,համոզում էի միասին ընթերցել այն, ինչ իրեն հետաքրքրում է ,ավաղ, տարիների բարձունքից միայն հասկանալով, որ այդ ժամերը ինձ ակամա տվեցին ոչ միայն զուտ գիտելիքներ, այլ ավելին՝ անբացատրելի, անորսալի ինչ-որ մի բան , ինչը խմբագրեց, կերտեց՝, դաստիարակեց ...
Մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ արդեն վատառողջ էր, ասաց.«Գայանե, ես մահից չեմ վախենում, յոթանասունից հետո ապրածս տարիները իմ «փափախն» են,միայն վախենում եմ մոռացումից և ափսոսում, որ վերջին գիրքս այդպես էլ չեմ հասցնի տեսնել»: «Երկերը» ժողովածուն լույս տեսավ,ցավոք, մահից մեկ տարի անց, իսկ ինչ վերաբերում է մոռացմանը...
Գիտե՞ք, եթե նա ունենա թեկուզ մեկ շնորհակալ ընթերցող տարբեր ժամանակներում , բավական է, որ նա չմոռացվի...
Ասեմ՝ ինչով եմ ապրում,
Հավք եմ, քչով եմ ապրում,
Խիղճն անմաքուր մեր դարում
Մաքուր խղճով եմ ապրում...
ԳԱՅԱՆԵ ՅԱՎՐԻՅԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий